Yerevans - Tata Simonyan

Yerevans

Tata Simonyan

00:00

04:29

Similar recommendations

Lyric

Թե հուշերից քաղաք հյուսեմ

Հյուսեմ թելով երազներիս

Թե օրորվեմ քամիներից

Վաղուց անցած հին օրերիս

Թե փողցից փողոց անցնեմ

Մտնեմ երգով սարքած այգիս

Կամ էլ մեր տուն գնամ ու դուրս նայեմ

Քեզ կտեսնեմ պատուհանից

Երևանս, Երևանս

Անգին քարս, անգին քարե վարդս

Երևանս, Երևանս, Երևանս...

Ինչքան ասես թափառել եմ

Երկնքիդ տակ, Երևանս

Եթե կյանքի ճամփաներով

Ես հեռանամ իմ քաղաքից

Եթե օտար քամին տանի

Ինձ հարազատ իմ ափերից

Եթե սուզվեմ օտար նավով

Ալիքներում օտար ծովի

Հետ պիտի գամ թեկուզ անցած դարից

Ես կարոտից իմ քաղաքի

Երևանս, Երևանս

Անցած սերս, անցած սիրո երգս

Երևանս, Երևանս, Երևանս...

Անդարձ կորավ մանկությունս

Քո թաղերում Երևանս․․․

Թող քո լույսը որպես փարոս

Լինի կանչող, լինի անմար

Թող որ հերոս զավակներդ

Փարոս դառնան հենց քեզ համար

Թող ինձ նման սիրահարվեն

Հավետ մնան խենթ սիրահար

Պատուհանից նայեն ու քեզ տեսնեն

Եվ աղոթեն բախտիդ համար

Երևանս, Երևանս

Դարերի մեջ կորած դարե զարդս

Երևանս, Երևանս, Երևանս...

Որքան հույսի մոմ եմ վառել

Խաչքարերիդ, Երևանս

- It's already the end -